Շատերը բջջային հավելված պատվիրելուց առաջ չգիտեն, թե ինչպես է ընթանում աշխատանքը, որքան ժամանակ է այն տևում և ինչ է պետք իրենցից։ Այս հոդվածում քայլ առ քայլ ներկայացնում ենք, թե ինչպես ենք մենք պատրաստում հավելվածը՝ առաջին զանգից մինչև App Store և Google Play։
1. Զրույց և խնդրի ձևակերպում
Սկզբում պարզում ենք, թե ինչ խնդիր պետք է լուծի հավելվածը, ով է այն օգտագործելու և ինչպես եք գումար վաստակելու կամ խնայելու դրանով։ Այս քայլից հետո պարզ է դառնում, թե արդյոք ձեզ ընդհանրապես հավելված է պետք, թե բավական է լավ կայքը։ Երբեմն ազնիվ պատասխանը երկրորդն է։
2. MVP-ի սահմանները
MVP-ն հավելվածի առաջին տարբերակն է՝ միայն այն գործառույթներով, առանց որոնց այն չի աշխատի։ Մնացածը տեղափոխում ենք հաջորդ փուլեր։ Այսպես հավելվածը շուտ է հասնում իրական օգտատերերին, և դուք բյուջեն ծախսում եք այն բանի վրա, ինչ իսկապես պետք է։
3. Տեխնոլոգիայի ընտրություն
Բիզնես հավելվածների մեծ մասի համար ընտրում ենք React Native կամ Flutter. մեկ կոդը աշխատում է և՛ iOS-ում, և՛ Android-ում։ Եթե հավելվածը խորը աշխատում է սարքի հետ (Bluetooth, տեսախցիկի մշակում, AR), առաջարկում ենք նեյթիվ մշակում։ Ընտրությունը միշտ գրավոր հիմնավորում ենք։
4. Դիզայն և պրոտոտիպ
Պատրաստում ենք էկրանների դասավորությունը, հետո ամբողջական դիզայնը։ Դուք տեսնում և սեղմում եք պրոտոտիպը նախքան ծրագրավորումը։ Դիզայնի փոփոխությունները անսահմանափակ են, և աշխատում ենք Apple-ի և Google-ի ուղեցույցներով, որ հավելվածը ստուգման ժամանակ խնդիր չունենա։
5. Ծրագրավորում և backend
Զուգահեռ պատրաստում ենք հավելվածը, սերվերային մասը (backend) և ադմին բաժինը, որտեղից ձեր թիմը կառավարում է ապրանքները, պատվերները և օգտատերերին։ Միացնում ենք վճարումները (Հայաստանի ցանկացած բանկ, ArCa, Idram, Telcell, Stripe, PayPal և այլն), push ծանուցումները և ձեր համակարգերը, օրինակ՝ 1C-ն։ Ամեն փուլի վերջում ցույց ենք տալիս աշխատող տարբերակը։
6. Թեստավորում և հրապարակում
Ստուգում ենք իրական iPhone և Android սարքերի վրա։ Հետո պատրաստում ենք խանութների էջերը՝ նկարագրություն, սքրինշոթներ, գաղտնիության քաղաքականություն, և ուղարկում ենք ստուգման։ Ձեզ պետք կլինեն ծրագրավորողի հաշիվներ. Apple-ը վերցնում է տարեկան 99 դոլար, Google-ը՝ միանգամյա 25 դոլար։ Հաշիվները բացում ենք ձեր ընկերության անունով, որ հավելվածը պատկանի ձեզ։
7. Թողարկումից հետո
Հավելվածը ունի երաշխիք և կարող է տարիներով մնալ մեր սպասարկման ներքո՝ թարմացումներ iOS-ի և Android-ի նոր տարբերակների համար, սխալների ուղղում, նոր գործառույթներ։ Աղբյուրի կոդը և բոլոր հաշիվները հանձնում ենք ձեզ։
Որքան ժամանակ է տևում
| Հավելվածի տեսակ | Օրինակ | Ժամկետ |
| Պարզ հավելված / MVP | կատալոգ, ամրագրում, բոնուսային քարտ | սկսած 2 շաբաթից |
| Միջին բարդության բիզնես հավելված | պատվերներ, վճարումներ, անձնական էջ, ծանուցումներ | 5–7 շաբաթ |
| Մարքեթփլեյս կամ բարդ համակարգ | մի քանի դեր, իրական ժամանակի տվյալներ, ինտեգրացիաներ | 8–10 շաբաթ |
Ժամկետը և գինը ամրագրվում են պայմանագրում, իսկ վճարում եք աշխատանքն ընդունելուց հետո։ Գների մասին մանրամասն գրել ենք այս հոդվածում։
Ինչ պատրաստել առաջին հանդիպումից առաջ
- Մի քանի նախադասությամբ՝ ինչ խնդիր է լուծում հավելվածը և ում համար է։
- 2–3 հավելված, որոնք ձեզ դուր են գալիս, և ինչու։
- Ինչ համակարգեր արդեն ունեք (կայք, 1C, CRM)։
- Ցանկալի ժամկետը և բյուջեի մոտավոր սահմանը։
Օրինակներ մեր աշխատանքից
ProMobile-ի հավելվածով ամեն օր աշխատում է 200-ից ավելի աշխատակից։ MedMeet-ի հավելվածը և QR մուտքը նախատեսված են 20 000 մասնակցի համար։ BonPharm-ի դեղատան հավելվածն աշխատում է Հայաստանում, ԱՄՆ-ում և ԱՄԷ-ում։ Բոլոր նախագծերը՝ բջջային հավելվածների էջում։