Կայքերի պատրաստում և ստեղծում
Կորպորատիվ կայքեր, լենդինգ էջեր և առցանց խանութներ՝ նախագծված վաճառելու համար։
CodeOrigins-ը կայքեր պատրաստող ընկերություն է, որը 2022 թվականից մշակում է վեբ լուծումներ հայկական և միջազգային բիզնեսների համար։ Մենք չենք աշխատում պատրաստի ձևանմուշներով. ամեն կայք սկսվում է ձեր բիզնեսի, մրցակիցների և հաճախորդի վարքագծի ուսումնասիրությունից, և միայն դրանից հետո՝ դիզայնից ու ծրագրավորումից։
Արդյունքում դուք ստանում եք կայք, որը ոչ միայն գեղեցիկ է, այլև արագ է բեռնվում, ինդեքսավորվում է Google-ի կողմից և վերածում է այցելուին հաճախորդի։ Ամեն նախագիծ հանձնվում է ադմին վահանակով, որով բովանդակությունը կարող եք ինքնուրույն խմբագրել՝ առանց ծրագրավորողի։
Ինչպիսի կայքեր ենք պատրաստում
Կորպորատիվ կայքեր՝ ընկերության ծառայությունները ներկայացնելու և վստահություն կառուցելու համար։ Լենդինգ էջեր՝ գովազդային արշավների տակ, բարձր փոխակերպման ցուցանիշով։ Առցանց խանութներ՝ վճարային համակարգերի, առաքման ծառայությունների և պահեստի հաշվառման ինտեգրումով։ Վեբ պորտալներ և անձնական կաբինետներ՝ օգտատերերի դերերի բաշխմամբ։ Ինչպես նաև կատալոգային կայքեր, բլոգ-պլատֆորմներ և ամրագրման համակարգեր։
Կայքերի պատրաստման գինը և ժամկետները
Լենդինգ էջն արժե 250 000 – 450 000 ֏ և պատրաստվում է՝ սկսած 1 շաբաթից, կորպորատիվ կայքը՝ 450 000 – 900 000 ֏ և 1–2 շաբաթում, առցանց խանութը՝ 900 000 – 2 000 000 ֏ և 2–4 շաբաթում, իսկ վեբ հարթակը՝ 2 500 000 ֏-ից և 3–6 շաբաթում։ Ճշգրիտ գինը կախված է էջերի քանակից, դիզայնի բարդությունից և ինտեգրումներից. այն ֆիքսում ենք պայմանագրում անվճար գնահատումից հետո, իսկ վճարում եք աշխատանքն ընդունելուց հետո։ Գնի մեջ միշտ ներառված են՝ UI/UX դիզայնը, ադապտիվ վերստկան բոլոր սարքերի համար, ադմին վահանակը, բազային SEO օպտիմիզացիան և տեխնիկական երաշխիքը՝ պայմանագրով սահմանված ժամկետով։
Տեխնոլոգիաներ, որոնցով աշխատում ենք
Բեքենդի համար օգտագործում ենք Laravel-ը՝ PHP-ի ամենահուսալի ֆրեյմվորքը, որը հեշտ է սպասարկել և ընդլայնել։ Ֆրոնտենդում՝ Vue.js և Nuxt՝ ինտերակտիվ ինտերֆեյսների համար։ Առցանց խանութների դեպքում կառուցում ենք կամ անհատական լուծում, կամ աշխատում ենք գոյություն ունեցող պլատֆորմի հետ՝ կախված ձեր ապրանքների ծավալից։ Բոլոր կայքերը տեղակայվում ենք CDN-ի հետևում՝ արագ բեռնման համար ցանկացած երկրից։
Ինչու ընտրել CodeOrigins-ը
Մենք չենք անհետանում հանձնումից հետո։ Ամեն կայք ստանում է երաշխիք՝ պայմանագրով սահմանված ժամկետով, որի ընթացքում ցանկացած տեխնիկական խնդիր լուծում ենք անվճար։ Աշխատում ենք ֆիքսված գնով և ֆիքսված ժամկետով՝ պայմանագրով ամրագրված, առանց ընթացքում «անսպասելի» հավելավճարների։ Նախագծի ողջ ընթացքում դուք տեսնում եք առաջընթացը շաբաթական դեմո-ցուցադրություններով, ոչ թե սպասում եք վերջնական արդյունքին։
Ինչպես ենք աշխատում
Բրիֆ և վերլուծություն
Քննարկում ենք ձեր բիզնեսը, թիրախային լսարանը և մրցակիցներին։ Ձևակերպում ենք կայքի կառուցվածքը և գործառույթների ցանկը։
Դիզայն
Պատրաստում ենք UX-պրոտոտիպ, հետո՝ վիզուալ դիզայն բոլոր էջերի համար։ Հաստատում ենք ձեզ հետ մինչև ծրագրավորումը սկսելը։
Ծրագրավորում
Վերստկա, բեքենդ, ադմին վահանակ և բոլոր անհրաժեշտ ինտեգրումները։ Շաբաթական ցուցադրում ենք ընթացքը։
Թեստավորում և գործարկում
Ստուգում ենք բոլոր բրաուզերներում և սարքերում, կարգավորում ենք SEO-ն ու անալիտիկան, տեղափոխում ենք ձեր դոմեյն։
Տեխնոլոգիաներ
- Laravel
- Vue.js
- Nuxt
- PHP
- MySQL
- Tailwind CSS
- REST API
Մեր աշխատանքները
Մեր երաշխիքները
Ինչպես ենք աշխատում և ինչ եք ստանում
Թափանցիկ պայմաններ՝ առաջին զանգից մինչև գործարկում. պատրաստի աշխատանքը տեսնում և ստուգում եք մինչև վերջնական վճարումը։
-
Վճարում եք ստուգելուց հետո
Հանձնում ենք ամբողջությամբ աշխատող նախագիծը։ Դուք ստուգում եք այն, համոզվում եք, որ ամեն ինչ համապատասխանում է ձեր պահանջներին, և միայն դրանից հետո վճարում եք։ Վճարման ձևն ընտրում եք դուք՝ ամբողջ գումարը ընդունելուց հետո, փուլերով կամ մասնակի կանխավճարով, իսկ մնացածը՝ ընդունելուց հետո։
-
Տեխնոլոգիաները՝ պայմանագրում
Ձեր կայքի կամ հավելվածի ծրագրավորման լեզուները, ֆրեյմվորքները և դրանց տարբերակները նշվում են պայմանագրում դեռ աշխատանքը սկսելուց առաջ, այնպես որ հստակ գիտեք, թե ինչ եք ստանալու։
-
Պատրաստ՝ գործարկման համար
Նախագիծը տեղադրում ենք ձեր սերվերում, կարգավորում ենք այն անվտանգ և արագ աշխատանքի համար, միացնում ենք ձեր դոմեյնը, իսկ բջջային հավելվածները հրապարակում ենք App Store-ում և Google Play-ում։
-
Տեխնիկական փաստաթուղթ
Հանձնելիս ստանում եք փաստաթուղթ, որտեղ նշված են նախագծի լեզուները, տարբերակները և տեխնիկական բնութագրերը, որպեսզի կարողանաք ստուգել աշխատանքի որակը։
-
Վիդեո ուղեցույց՝ ադմին վահանակի համար
Ադմին վահանակի վիդեո ուղեցույց՝ ձեր նախընտրած լեզվով, որպեսզի ձեր թիմը հեշտությամբ կառավարի կայքը կամ հավելվածը։
-
Որակ և անվճար սպասարկում գործարկումից հետո
Հետևում ենք ծրագրավորման միջազգային ստանդարտներին, երաշխավորում ենք արդյունքի որակն ու արագագործությունը և գործարկումից հետո անվճար սպասարկում ենք յուրաքանչյուր նախագիծ՝ պայմանագրով սահմանված ժամկետում։
Հաճախ տրվող հարցեր
Կայքս արդեն WordPress-ով, Wix-ով, Ucraft-ով կամ Tilda-ով է։ Կարո՞ղ եք վերագրել այն։
Այո։ Գործող կայքերը վերագրում ենք մաքուր կոդով՝ սկսած 1 շաբաթից, տեղափոխում ենք ամբողջ բովանդակությունը և 301 redirect-ներով պահում ենք Google-ի դիրքերը։ Մանրամասները՝ (/services/website-rebuild)։
Որքա՞ն արժե կայքերի պատրաստումը Երևանում
Լենդինգ էջը՝ 250 000 – 450 000 ֏, կորպորատիվ կայքը՝ 450 000 – 900 000 ֏, առցանց խանութը՝ 900 000 – 2 000 000 ֏, վեբ հարթակը՝ 2 500 000 ֏-ից։ Գինը ֆիքսվում է պայմանագրում անվճար գնահատումից հետո, վճարում եք ընդունումից հետո։
Որքա՞ն ժամանակ է տևում կայքի պատրաստումը
Լենդինգ էջը՝ սկսած 1 շաբաթից, կորպորատիվ կայքը՝ 1–2 շաբաթ, առցանց խանութը՝ 2–4 շաբաթ։ Ժամկետը ամրագրվում է պայմանագրում և կախված է նաև նրանից, թե որքան արագ եք տրամադրում բովանդակությունը։
Կարո՞ղ եմ ինքս խմբագրել կայքի բովանդակությունը
Այո։ Ամեն կայք հանձնվում է ադմին վահանակով, որտեղ կարող եք փոխել տեքստերը, նկարները, ավելացնել ապրանքներ կամ բլոգային հոդվածներ՝ առանց ծրագրավորողի օգնության։ Հանձնման ժամանակ անցկացնում ենք ուսուցում։
Կայքը հարմարեցվա՞ծ կլինի հեռախոսի համար
Այո, բոլոր կայքերը մշակվում են mobile-first սկզբունքով և ստուգվում են հեռախոսների, պլանշետների ու համակարգիչների վրա։ Այցելուների կեսից ավելին գալիս է հեռախոսից, ուստի սա բանակցելի կետ չէ։
Ի՞նչ է լինում կայքի հանձնումից հետո
Տրամադրում ենք անվճար տեխնիկական երաշխիք՝ պայմանագրով սահմանված ժամկետով. ցանկացած սխալ ուղղում ենք մեր հաշվին։ Դրանից հետո կարող եք անցնել ամսական սպասարկման փաթեթի, որը ներառում է թարմացումներ, պահուստավորում և անվտանգության մոնիտորինգ։
Կայքը կհայտնվի՞ Google-ի որոնման մեջ
Ամեն կայք հանձնվում է բազային SEO օպտիմիզացիայով՝ ճիշտ meta պիտակներ, sitemap, արագ բեռնում, կառուցվածքային տվյալներ։ Սա հիմքն է։ Կոնկրետ հարցումներով բարձր դիրքերի համար անհրաժեշտ է առանձին SEO-առաջխաղացում, որը նույնպես առաջարկում ենք։
Աշխատու՞մ եք արտերկրի հաճախորդների հետ
Այո, մեր հաճախորդների զգալի մասը ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ռուսաստանից է։ Հաղորդակցվում ենք անգլերեն և ռուսերեն, հանդիպումները կազմակերպում ենք ձեր ժամային գոտուն համապատասխան։
Տեխնոլոգիայի ընտրություն
Մեր նախագծերը մանրամասն
- MedMeet. բժշկական ցուցահանդեսի թվային հարթակ և QR մուտք
- MedMeet․ բջջային հավելված գրանցման, QR մուտքի և առողջապահական Expo-ի ծրագրի համար
- Հրազդանի բժշկական կենտրոն. շուրջօրյա աշխատող կենտրոնի կայքի վերանախագծում
- Population.am. Հայաստանի բնակչության մասին լրատվական հարթակի վերանախագծում
- 3D Printing. 3D մոդելների վաճառքի հարթակ ակնթարթային ներբեռնումով
- RoofCraft. տանիքի 3D կոնֆիգուրատոր և գնի հաշվիչ
- Fasad.am. ֆասադային նյութերի կատալոգ և պատվերներ
- Mangal-Elit. մանղալների առցանց կատալոգ Ռուսաստանի համար
- Wine & Grapes Spa. պրեմիում սպա կայք առցանց խանութով
- Granada. ռեստորանային համալիրի կայք միջոցառումների համար
- Shake Interior Design. ինտերիերի ստուդիայի պորտֆոլիո
- Wonderland. կորպորատիվ կայք 3D փորձառությամբ
- M Advisory. բիզնես խորհրդատվական ընկերության կայք
- Aivine Beauty. պրեմիում սարքավորումների կայք
- SamArtShin. շինարարության վերահսկման ընկերության կայք
Ծառայությունն ըստ տարածաշրջանի
Այլ ծառայություններ
- Բջջային հավելվածների պատրաստում
- iOS հավելվածների պատրաստում
- Android հավելվածների պատրաստում
- React Native հավելվածների պատրաստում
- Flutter հավելվածների պատրաստում
- Օնլայն խանութների պատրաստում (E-commerce)
- Ծրագրային ապահովման մշակում
- UI/UX դիզայն
- Վեբ հավելվածների մշակում
- SaaS համակարգերի մշակում
- Բեքենդ (Backend) մշակում
- API ինտեգրումներ
- Տեխնիկական աջակցություն և սպասարկում
- Վեբ ծրագրավորող
- Բջջային ծրագրավորող
- Ֆրիլանս ծրագրավորող
- Ծրագրավորողների վարձակալում
- Ծրագրային ապահովման ընկերություն
- IT աութսորսինգ
- SEO ծառայություններ
- AI և բիզնեսի ավտոմատացում
- AI չաթբոտի ստեղծում
- AI-ի ինտեգրում կայքերում և հավելվածներում
- Բիզնեսի ավտոմատացում
- Կայքի վերագրում մաքուր կոդով
- Աութսորսինգ Հայաստանից
- Laravel ծրագրավորողների վարձակալում
Ստանալ գնային առաջարկ
codeorigins.info@gmail.com | +374 94 14 90 60
Ստանալ գնային առաջարկ