Խնդիրը
Պետք էր հավելված, որտեղ օգտատերը կստանա առողջապահական բովանդակություն, կգտնի բժշկին ըստ ժամանակացույցի և կհետևի իր տվյալներին, իսկ թիմը կկառավարի բովանդակությունը առանց ծրագրավորողի։
Լուծումը
- Մուտք email-ով, Google-ով և Apple-ով։
- Լուրերի ժապավեն, հայտարարություններ և կարճ տեսանյութեր (reels)։
- Բժիշկների ցանկ՝ ժամանակացույցի ֆիլտրով։
- Օգտատիրոջ ֆիզիկական տվյալների պահպանում։
- Հաշվի ինքնուրույն ջնջում՝ App Store-ի և Google Play-ի պահանջներով։
- Admin վահանակ՝ բովանդակության, տեսանյութերի, բժիշկների և օգտատերերի համար, ինչպես նաև հաղորդագրություն բոլոր օգտատերերին։
Արդյունքը
Menergy-ի թիմը ինքն է կառավարում ամբողջ բովանդակությունը, իսկ օգտատերերը մեկ հավելվածում ստանում են լուրեր, տեսանյութեր և բժիշկների ժամանակացույց։
Նկարներ
Ունե՞ք նախագիծ
Կպատմենք, թե որ տեխնոլոգիան է ճիշտ ձեր նախագծի համար, և կհաշվարկենք ժամկետն ու արժեքը։