Երկուսն էլ թույլ են տալիս մեկ կոդով պատրաստել iOS և Android հավելվածներ, և բիզնես հավելվածների մեծ մասի համար երկուսն էլ լավ ընտրություն են։ React Native-ը ավելի հարմար է, երբ ունեք նաև վեբ կայք JavaScript-ով կամ ուզում եք ավելի հեշտ գտնել ծրագրավորողներ։ Flutter-ը ավելի հարմար է, երբ հավելվածում շատ են բարդ անիմացիաները և ուզում եք բոլոր սարքերում ճիշտ նույն տեսքը։
| Չափանիշ | React Native | Flutter |
|---|---|---|
| Լեզու | JavaScript / TypeScript | Dart |
| Ծրագրավորողներ գտնելը | Ավելի հեշտ | Ավելի քիչ մասնագետ կա |
| Կապը վեբ կայքի հետ | Կոդի և գիտելիքի մի մասը կարելի է կիսել | Առանձին տեխնոլոգիա է |
| Ինտերֆեյսի տեսքը | Օգտագործում է հարթակի բնական տարրերը | Ամեն ինչ նկարում է ինքը, տեսքը նույնն է ամենուր |
| Անիմացիաներ | Լավ | Շատ լավ |
| Արագագործություն | Բիզնես հավելվածների համար բավարար | Մի փոքր ավելի բարձր՝ բարդ ինտերֆեյսներում |
Ե՞րբ ընտրել React Native
- Ունեք կամ պլանավորում եք վեբ կայք JavaScript-ով։
- Կարևոր է, որ հետագայում հեշտ լինի գտնել ծրագրավորող։
- Հավելվածը բիզնես նշանակության է՝ պատվերներ, հաշվառում, չատ։
Ե՞րբ ընտրել Flutter
- Դիզայնը շատ յուրահատուկ է և պետք է ամենուր նույնը լինի։
- Կան շատ անիմացիաներ և բարդ էկրաններ։
Մեր փորձից
Մեր բջջային նախագծերը՝ ProMobile-ը և BonPharm-ը, պատրաստել ենք React Native-ով։ Աշխատում ենք նաև Flutter-ով, և ընտրությունը կատարում ենք նախագծի պահանջներից ելնելով։
Մեր աշխատանքներից
Ամբողջ պորտֆոլիոնՈւնե՞ք նախագիծ
Կպատմենք, թե որ տեխնոլոգիան է ճիշտ ձեր նախագծի համար, և կհաշվարկենք ժամկետն ու արժեքը։